Տնտեսություն 

Հայաստանի բանկերը որպես կոմունալ վճարումների և դրամական փոխանցումներ ստանալու միջոց

analitik.am

Հայաստանցիները բանկերն օգտագործում են կոմունալ վճարումների և դրսից ստացվող դրամական փոխանցումների համար, ասվում է Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և Հայաստանում Gallup International-ի գործընկեր MPG ընկերության ուսումնասիրությունում:


Պատասխանողների 43%-ը բանկից օգտվում է  կոմունալ վճարումների համար: Եվս 42% -ը բանկ է այցելում արժույթի փոխանակման, 39% - ը՝ դրսից ուղարկված գումարը ստանալու համար:


Եվս մեկ տարածված գործողություն՝ բանակային քարտերի կիրառումը՝  31%: Աշխատավարձն ու թոշակը բանկի միջոցով ստանում են պատասխանողների 24%-ը, սպառողական վարկեր ձևակերպում են 28%-ը: 21%-ը բանկերն օգտագործում են դրամական փոխանցումներ ուղարկելու համար:


Ավանդների և հիփոթեքի համար բանկ այցելում է պատասխանողների 6%-ը միայն: Տան վերանորոգման և մեքենայի գնման վարկեր ունեցել են 3 և 2 տոկոսը:

Նույն շարքից