Սպորտ 

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց նաև Պետեր Լեկոյի հետ

analitik.am

Մեկօրյա հանգստից հետո պայքարը վերսկսեցին Մոսկվայում անցկացվող շախմատի Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի մասնակիցները:

4-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցեց հունգարացի Պետեր Լեկոյի հետ: 42 քայլ կատարելուց հետո գրոսմայստեները միմյանց հաշտության ձեռք մեկնեցին: Մեր երկրի ներկայացուցիչը 4-րդ հանադիպումն է արդեն, որ խաղաղ արդյունքով է ավարտում: Նույնպիսի ելք ունեցան նաև Կրամնիկ-Գելֆանդ, Դին Լիժեն-Գրիշչուկ, Մորոզևիչ-Ինարկիև հանդիպումները:

Շախմատիստները մրցաշարային աղյուսակում այսպես են դասավորվել. 1. Գրիշուկ (3,5 միավոր), 2. Կրամնիկ՝ 2,5, 3-5. Արոնյան, Դին Լիժեն, Լեկո՝ 2-ական, 6-7. Մորոզևիչ-Գելֆանդ՝ 1,5-ական, 8. Ինարկիև` 1:

Նույն շարքից