Սպորտ 

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` Բրազիլիայի բաց առաջնության չեմպիոն

analitik.am

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հռչակվեց Բրազիլիայի արագ շախմատի բաց առաջնության չեմպիոն: Ստուգատեսում կարողություններն էր փորձում 50 շախմատիստ: Նրանցից 46-ը Բրազիլիայից էին, 2-ական ներկայացուցիչ ունեին Բոլիվիան և Պարագվայը:

28-ամյա Մխիթարյանը 10 հաղթանակ տարավ, 1 պարտիա ավարտեց ոչ-ոքի:  Նա, 11 հնարավորից վաստակելով 10,5 միավոր, հռչակվեց  չեմպիոն:

10 միավորով փոխչեմպիոն դարձավ պարագվայցի գրոսմայստեր Նեուրիս Ռամիրես Դելգադոն, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած բոլիվիացի 22-ամյա միջազգային վարպետ Դանիել Խոսե Գեմին՝ 8,5 միավոր:

Նույն շարքից