Սպորտ 

Լևոն Արոնյանը կրկին` 6-րդ անգամ ոչ-ոքի ավարտեց պարտիան

analitik.am

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվող շախմատի Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի  6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց  մրցաշարի առաջատարի` ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 33-րդ քայլին գրոսմայստերները միմյանց հաշտության ձեռք մեկնեցին: Դա Արոնյանի 6-րդ ոչ-ոքին է այս մրցաշարում:

Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) հաղթեց Ալեքսանդր Մորոզևիչին (Ռուսաստան): Պետեր Լեկո (Հունգարիա) - Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան), Դինգ Լիժեն (Չինաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) մրցամարտերը դեռ շարունակվում են:

 

Նույն շարքից