Սպորտ 

Կճաշակի՞ Լևոն Արոնյանը հաղթանակի քաղցրությունը, թե՞ ոչ

analitik.am

Մոսկվայում շարունակվող շախմատի Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում այսօր կկայանան  վերջին՝ 7-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սևերով կմրցի ռուսաստանցի Էռնեստո Ինարկիևի հետ:

Ուշագրավն այն է, որ նախորդ 6 տուրի բոլոր պարտիաները հայ գրոսմայստերն ավարտել է խաղաղ արդյունքով: Փաստորեն, մեր երկրի ներկայացուղիչն այս մրցաշարում դեռ չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Առայժմ նա վաստակած 3 միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը: 

Առաջատարը 5 միավոր հավաքած Ալեքսանդր Գրիշչուկն է:

7-րդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները. Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) – Լևոն Արոնյան (Հայաստան), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Պետեր Լեկո (Հունգարիա), Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) - Դինգ Լիժեն (Չինաստան):

Նույն շարքից