2014/11/13 16:42 Սպորտ 13-ամյա ամերիկահայ շախմատիստը՝ գրոսմայստեր Շախմատի միջազգային ֆեդերացիան ամերիկահայ 13-ամյա խաղացող Սամվել Սևյանին շնորհել է գրոսմայստերի կոչում: Դա վերջնականորեն օրինական ուժ կստանա, երբ Սևյանի անհատական վարկանիշը կհասնի 2500-ի: Ներկայումս Սամվելի շախմատային գործակիցն է՝ 2484: