Սպորտ 

Մեկօրյա ընդմիջումից հետո այսօր պայքարը կվերսկսեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի մասնակիցները

analitik.am

Այսօր Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկօրյա ընդմիջումից հետո պայքարը կվերսկսեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի մասնակիցները`նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը և այդ կոչման հավակնորդ, աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը:

Կկայանա 5-րդ տուրի պարտիան:

Նախորդ չորս պարտիաներից երկուսն ավարտվել է խաղաղ արդյունքով: Գրոսմայստերները մեկական հաղթանակ են տարել: Ընդ որում, հաջողությունն ուղեկից է եղել այն շախմատիստին, որը խաղացել է սպիտակներով: Այսօր սպիտակ ֆիգուրներով հանդես կգա Անանդը:

Նույն շարքից