Սպորտ 

Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան` շախմատի Ուկրաինայի առաջնությունում

analitik.am

Լվովում  մեկնարկեց  շախմատիստուհիների  Ուկրաինայի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Պայքարի ոլորտ ներգրավված 10 մարզուհիներից 7–ը գրոսմայստերներ է, 1-ը միջազգային վարպետ, 2-ը ՖԻԴԵ-ի վարպետ: Կարողություններն է փորձում նաև 30-ամյա գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան: Նա վարկանիշով մասնակիցների թվում 7-րդն է: Դոլուխանովան 2009-ի Ուկրաինայի չեմպիոնուհին է, 2004- ի առաջնության  բրոնզե մեդալակիրը:

Առաջին տուրում Եվգենյան, հանդես գալով սև խաղաքարերով, 26-րդ քայլում ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Իննա Գապոնենկոյի հետ:

Այսօր  Դոլուխանովան սպիտակներով մրցելու է գրոսմայստեր Օլգա Կալինինայի հետ:

Շրջանաձև մրցակարգով  կխաղացվի 9 տուր :Ուկրաինայի չեմպիոնուհին հայտնի կդառնա նոյեմբերի 22-ին

 

Նույն շարքից