Լվովում շարունակվող շախմատիստուհիների Ուկրաինայի առաջնության եզրափակիչ մրցաշարի 2-րդ տուրում 30-ամյա գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան սպիտակներով հաղթեց գրոսմայստեր Օլգա Կալինինային:
2 միավորով աղյուսակը գլխավորում է Եվրոպայի չեմպիոնուհի Նատալյա ժուկովան: 1,5-ական միավորով 2-5-րդ տեղերը բաժանում են` Դոլուխանովան, Աննա և Մարիա Մուզիչուկները, Յուլյա Օսմակը:
3-րդ տուրում Դոլուխանովան սևերով կմրցի միջազգային վարպետ Մարիա Տանցյուրայի հետ, որը երկու անընդմեջ պարտություն է կրել: