Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարող Մագնուս Կառլսենի և Վիշվանաթհան Անանդի մրցամարտի 6-րդ պարտիայում հաղթեց սպիտակներով հանդես եկած Կառլսենը:
Նորվեգացի գրոսմայստերը մրցակցին ստիպեց անձնատուր լինել 38-րդ քայլին:
Մրցամարտի հաշիվն է`3,5:2,5՝ հօգուտ Կառլսենի: Հաջորդ` 7-րդ պարտիան կկայանա նոյեմբերի 17-ին: