Սպորտ 

Այսօր կկայանա Կառլսեն-Անանդ շախմատի մրցամարտի 7-րդ պարտիան

Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար նորվեգացի Մագնուս Կառսենի և Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի միջև անցկացվող մրցամարտում այսօր կկայնա 7-րդ պարտիան: Սպիտակ խաղաքարերով հանդես կգա Կառլսենը:

Նորվեգացի գրոսմայստերն առաժմ առջևում է 3,5:2,5 հաշվով: Ուշագրավ է, որ մրցակիցները միմյանց նկատմամբ առավելության են հասել, երբ խաղացել են սպիտակներով: Կառլսենին հաջողությունն ուղեկից է եղել 2-րդ և 6-րդ, Անանդին՝ 3-րդ պարտիայում: Մյուս հանդիպումները խաղաղ ելք են ունեցել:

 

 

Նույն շարքից