Սպորտ 

«Երևանի քաղաքապետի գավաթը» նվաճեց գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն անցկացվեց շախմատի «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչը:
16 մասնակիցներից 11 գրոսմայստերներ էին: Պայքարի ոլորտ էին ներգրավվել  Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Հ.Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, Դավիթ Շահինյանը, Նորայր Քալանաթյանը, Շանթ Սարգսյանն ու Սուրեն Մանուկյանը:
Մրցաշարն ընթացավ  «նոկաուտ» համակարգով: Պարտվողը դուրս էր մնում պայքարից:
Ի վերջո, վճռական մրցամարտում Տիգրան Լ.Պետրոսյանը  2:0 հաշվով  առավելության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամաբ և տիրացավ գլխավոր մրցանակին:

Նույն շարքից