Սպորտ 

Մագնուս Կառլսենի ունեցած առավելությունը բավարար չեղավ հաղթելու համար

Ռուսաստանի Սոչի քաղաքում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կառլսենի և Վիշվնանաթհան Անանադի միջև անցկացվող մրցամարտի  7-րդ պարտիան ավարտվեց  քիչ առաջ: Գրանցվեց ոչ-ոքի: Սպիտակ խաղաքարերով հանդես էր գալիս աշխարհի չենպիոն Կառլսենը: Պարտիան տևական էր: Մրցակիցները կատարեցին 122 քայլ: Կառլսենը մի փոքր առավելություն ուներ: Նավակային վերջնախաղում նա փորձեց հաղթել, բայց չստացվեց:

Մրցամարտի հաշիվն է 4:3` հօգուտ Կառլսենի:

Վաղը կկայանա մրցամարտի 8-րդ պարտիան: Սպիտակներով կխաղա Անանդը:

 

Նույն շարքից