Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված արագ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում իրենց լավագույնս դրսևորեցին Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկած մեր երկու հայրենակիցները:
Արտյոմ Ատովմյանը և Արսեն Մնացականյանը դարձան աշխարհամասի փոխչեմպիոններ: Նրանք խաղում էին համապատասխանաբար մինչև 8 և մինչև 12 տարեկանների մրցաշարերում: