Տնտեսություն 

Կյանքը թանկացել է մոտ 6 տոկոսով

analitik.am

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը հունվար-նոյեմբերի համար: Ըստ նոր տվյալների այդ ընթացքում` անցած տարվա նույն ժամանակի համեմատ սպառողական ապրանքների գները բարձրացել են 5.8 տոկոսով:

Հիմնականում թանկացել է սնվելը: Պարենային ապրանքներն այդ ընթացքում թանկացել են մոտ 6 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքները` 4.7 տոկոսով: Ծառայությունները նույնպես արագ են թանկացել ` 6.1 տոկոսով:

Բանջարեղենն ու կարտոֆիլը նոյեմբերին` 2012թ. նոյեմբերի համեմատ թանկացել են 7.5%, իսկ եթե համեմատում ենք այս տարվա հոկտեմբերի հետ, գնաճը 22% է: 

Զգալիորեն թանկացել է նաև ձկնամթերքը: Նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.2 տոկոս գնաճ: 

Բայց թանկացման ռեկորդակիրը շարունակում է մնալ ձուն, որը նույն ժամանակում թանկացել է 30%-ով: 

Մսամթերքը նույնպես թանկացել է նույն ժամանակում 3.7%-ով, իսկ ամսական կտրվածքով գները գրեթե չեն փոխվել: 

Արդեն քանի ամսի է կայուն էժանանում է միայն շաքարավազը: Այն նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ էժանացել է 16.9%-ով:

Նույն շարքից