Սպորտ 

Անանդ - Կառլսեն՝ ոչ-ոքի

Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող  շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում Մագնուս Կառլսենը և Վիշվանաթհան Անանդը 8-րդ պարտիան անցկացրին: Նրանք, 41 քայլ կատարելուց հետո, միմյանց հաշտության ձեռք մեկնեցին` ոչ-ոքի:  Սպիտակներով խաղում էր Անանդը: 4,5:3,5 հաշվով առջևում է Կառլսենը: Վերջինս նոյեմբերի 20-ին կայանալիք 9-րդ պարտիայում հանդես կգա սպիտակներով: Գրոսմայստերները խաղալու են 12 պարտիա:

Նույն շարքից