Սպորտ 

Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան կես «քայլով» ետ է մնում երկու առաջատարից

analitik.am

Լվովում անցկացվող շախմատիստուհիների Ուկրաինայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցում է 10 խաղացող: Կայացած 5 տուրից հետո գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 5 հնարավորից վաստակել է 2,5 միավոր: Միավորների նույնպիսի պաշար ունի նաև գրոսմայստեր Օլգա Կալինինան: Իսկ աղյուսակը գլխավորում են 3-ական միավոր հավաքած Նատալյա Ժուկովան և Աննա Մուզիչուկը: Նրանք 4 պարտիա են անցկացրել: Նույնքան հանդիպումից հետո 2,5-ական միավոր են ձեռք բերել Մարիա Մուզիչուկը, Յուլյա Օսմակը:

Նույն շարքից