Սպորտ 

Հաղթական օր՝ հայ շախմատիստների համար Թեհրանում

analitik.am

Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի հինգերորդ տուրում բոլոր հայ խաղացողները հաղթանակներ տարան:

Այժմ գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը վաստակած 5 միավորով գլխավորում է  մրցաշարային աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունի ՖԻԴԵ-ի վարպետ Նիմա Ջավանբախտը (Իրան), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանն առաջատարներից հետ են մնում կես քայլով: Հովհաննես Հակոբյանը վաստակել է 4 միավոր:

Նույն շարքից