Սպորտ 

Կմեկնարկի Լևոն Արոնյանի և Հիկարու Նակամուրայի շախմատային մրցամարտը

analitik.am

Այսօր կեսգիշերից առաջ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կմեկնարկի Հայաստանի և ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստներ Լևոն Արոնյանի (2797) և Հիկարու Նակամուրայի (2767) ընկերական մրցամարտը:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հայ շախմատիստը  4-րդ, իսկ  նրա մրցակիցը` 9-րդ տեղում է:
Գրոսմայստերները նոյեմբերի 21-24-ը կանցկացնեն դասական շախմատի 4 պարտիա, ապա`շախմատի կայծակնային խաղի ևս 16 պարտիա:
Մրցամարտի պարգևատրման հիմնադրամը 100 հազար դոլար է, որից հաղթողը կստանա 60 հազարը, իսկ 40 հազար դոլարը բաժին կհասնի պարտվողին:

Նույն շարքից