Սպորտ 

Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրայի հետ մրցամարտի առաջին պարտիայում պարտվեց

analitik.am

Սենթ Լուիսում ընկերական մրցամարտի առաջին պարտիան անցկացրին ԱՄՆ-ի և Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերներ, ճապոնական ծագում ունեցող ամերիկացի Հիկարու Նակամուրան և Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Վերջինս խաղում էր սևերով:

Լևոնը 48-րդ քայլին իրեն պարտված ճանաչեց: Նավակային վերջնախաղում հայ շախմատիստի արքան պարզապես անելանելի վիճակում էր: Այն հայտնվել էր մրցակցի երկու նավակի աքցանում: Այսպիսով, Նակամուրան մրցամարտում առաջ անցավ և առջևում է 1:0 հաշվով:

Նույն շարքից