Տնտեսություն 

Դրամով վարկերն ավելանում են, դոլարովը՝ պակասում

analitik.am

Կենտրոնական բանկը հրապարակել է առևտրային բանկերի տվյալները տեղաբաշխած միջոցների մասին: Եվ այսպես մեկ աշխատանքային շաբաթում՝ նոյեմբերի 18-ից 24-ը, հայաստանյան բանկերը տրամադրել 50 մլրդ 800 մլն դրամի վարկեր, իսկ դոլարային վարկերը հասել են 48 մլն 100 հազար դոլարի: 


Ըստ այս տվյալների մեկ շաբաթում բանկերն ավելացրել են դրամով տրամադրած վարկերը և նվազեցրել դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:

Դա երևում է այդ շաբաթվա նախորդող շաբաթվա տվյալներից: Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերը դրամով տեղաբաշխել են 36 մլրդ 900 մլն դրամ, իսկ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը եղել է 55 մլն 100 հազար դոլար:

 
 
 

Նույն շարքից