Սպորտ 

Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը Հերսոնեսում անհատական մեդալներ նվաճեցին

analitik.am

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լեւոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջեւ լավագույն արդյունք ցույց տվեց:

Հայաստանցի շախմատիստը 7 հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝  ետեւում թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին եւ չեխ Դավիթ Նավարային:

Երրորդ  խաղատախտակի առջեւ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ցույց տվեց երկրորդ արդյունք: Առաջին տեղում  ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, երրորդում՝ լեհ Կասպեր Պիորուն:

Նույն շարքից