Սպորտ 

Սամուել Սևյանը՝ աշխարհի գործող ամենափոքր գրոսմայստերն է

analitik.am

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանային մրցակարգով անցկացվող  շախմատի միջազգային մրցաշարում  փայլուն է հանդես գալիս 13-ամյա Սամուել Սևյանը: Վեց հնարավորից, վաստակելով 5,5 միավոր, նա վստահորեն ընթանում է առաջին տեղում:

Արդեն չորրորդ տուրից հետո Սամվելի վարկանիշն անցել է 2500-ից, և, սահմանված կարգով, վերջնականորեն ուժի մեջ  է մտել նրան գրոսմայստերի կոչում շնորհելու ՖԻԴԵ-ի որոշումը: Միակ պակասն այն էր, որ նրա գործակիցն անցնի 2500-ի սահմանը: Հայ պատանին այլևս գրոսմայստեր է:

ԱՄՆ-ի շախմատի տարեգրությունում Սևյանը ամենափոքր հասակում գրոսմայստերի կոչում ստացած շախմատիստն է: Նա ներկայումս որ միայն ԱՄՆ-ի, այլև աշխարհի  գոևծող ամենափոքր գրոսմաստերն է:

 

Նույն շարքից