Սենթ Լուիս քաղաքում Լևոն Արոնյանի և Հիկարու Նակամուրայի միջև անցկացվող մրցամարտի 4-րդ պարտիան խաղաղ ելք ունեցավ` ոչ-ոքի։ Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակներով:
Արոնյանը զինվոր զոհաբերեց և մրցակցի զինվորների վրա ճնշում գործադրելու հնարավորություն ստացավ, սակայն 15-րդ քայլին Նակամուրան համարձակ քայլ կատարեց և պարզեցրեց դրությունը: Հետո սպիտակները վերացրին մեկ զինվորի առավելությունը, բայց ավելին անել չկարողացան:
30-րդ քայլին մրցակիցները միմյանց հաշտության ձեռք մեկնեցին:
Խաղացված 4 պարտիայից հետո հաշիվը հավասար է՝ 2։2։
Շախմատիստներից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ է տարել և երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի։
Այսպիսով, ավարտվեց մրցամարտի դասական շախմատի պարտիաների շարքը: Գրոսմայստերները կանցկացնեն կայծակնային շախմատի ևս 16 հանդիպում: