Տնտեսություն 

Սամվել Ալեքսանյանը 6700 հատ անասուն է արտահանել Իրաք. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Մաքսային ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը աճել է մոտ հինգ անգամ: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավորներ:

Իսկ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով՝ մինչ այժմ մոտ 12 հազար գլուխ անասուն է արտահանվել, ինչը նորից 5-6 անգամ շատ է անցած տարվա ցուցանիշից:

Նույն մաքսային ծառայության տվյալներով, առաջին կիսամյակում արտահանված 6900 գլուխ անասունից 6700-ը Իրաք է տեղափոխվել: Ըստ տեղեկությունների՝ արտահանողը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից