Սպորտ 

Գրոսմայստեր Սամուել Սևյանը ՝ ժամկետից շուտ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Սամուել Սևյանը (ԱՄՆ) Սենթ Լուիսում շրջանային մրցակարգով անցկացվող մրցաշարի յոթերորդ տուրում ոչ-ոքի խաղաց իր մարզչի՝ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) հետ, իսկ նախավերջին` ութերորդ, տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Աշվին Ջայարամին (Հնդկաստան):

Սևյանը 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և, անկախ վերջին տուրի արդյունքից, իր համար ապահովեց առաջին մրցանակը, քանի որ մերձակա հետապնդողը` գրոսմայստեր Սեմի Շոկերը (Եգիպտոս),13-ամյա հայ շախմատիստից ետ է մնում երկու միավորով:

Նույն շարքից