Շվեդական Saab ապրանքանիշը դեկտեմբերի 2-ին կվերսկսի ավտոմեքենաների թողարկումը, հաղորդում է էլեկտրամոբիլ արտադրողի National Electric Vehicle Sweden AB կայքը, որը հայտնի բրենդի սեփականատերն է:
Արտադրությունը կսկսվի Շվեդիայի արևմուտքում գտնվող Տրոլհեթան քաղաքում: Առաջին մոդելը կդառնա Saab 9-3 սեդանը:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին տեղեկացվել էր նախասերիական արտադրության մեքենայի թողարկման մասին, ինչպես նաև այն մասին, որ 2014 թ. Saab 9-3-ը կհագեցվի էլկտրաշարժիչով: