Սպորտ 

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն առաջատարներից պակաս ունի կես միավոր

analitik.am

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող  շախմատի միջազգային մրցաշարում կայացած  երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա առաջատարներից` գրոսմայստերներ Անիշ Գիրիից (Հոլանդիա), Եվգենի Տոմաշևսկիից (Ռուսաստան), Նիլս Գրանդելիուսից (Շվեդիա) և Միխայլո Օլեկսիենկոյից (Ուկրաինա) ետ է մնում կես միավորով:

Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը ունեն 2-ական, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը` 1,5-ական, Էլինա Դանիելյանը` 1 միավոր: 

Նույն շարքից