Սպորտ 

Լևոն Արոնյանը նահանջել է ևս մեկ քայլ

analitik.am

Գրոսմայստեր Լևոն Արոնյաննն ընթացիկ մրցաշրջանում չի արդարացնում սպասելիքները: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է խաղացողների դասակարգման աղյուսակը: Մեր գրոսմայստերը  նահանջել է ևս մեկ քայլ և 5-րդ տեղում է:  Առջևում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը:

100 լավագույն գրոսմայստերների շարքում է Հայաստանի ևս 4 խաղացող: Գաբրիել Սարգսյանը (2687) 52-րդն է, Հրանտ Մելքումյանը (2678)՝ 63-րդը, Սերգեյ Մովսիսյանը (2658)՝ 95-րդը, Վլադիմիր Հակոբյանը (2657) ՝ 99-րդը: 

Լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի.

1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)` 2862 վարկանիշ

2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2829

3. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2810

4. Վեսելին Տոփալով (Բուլղարիա)՝ 2800

5. Լևոն Արոնյան (Հայաստան)` 2797

6. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)՝ 2793

7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2775

8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2773

9. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2769

10. Անիշ Գիրի (Հոլանդիա)` 2768

Նույն շարքից