Սպորտ 

Զավեն Անդրեսյանի և Վահե Բաղդասարյանի փայլուն մեկնարկը շախմատի Պավլոդարի մրցաշարում

analitik.am

Ղազախսատանի Պավլոդար քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը 10 հազար դոլար է, կարողություններն է փորձում նաև 25-ամյա գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:  Նա 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և  6 առաջատարների թվում է:
Լավ է մեկնարկել և վաստակած 3 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է նաև  21–ամյա միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը:
Մրցաշարում մրցանակային են 1-15-րդ տեղերը: Շվեյցարական մրցակարգով կայանա 10 տուր: Հաղթողը որպես պարգև կստանա  2400 դոլար:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Անդրիասյանը սպիտակներով կմրցի Ղազախստանի ուժեղագույն գրոսմայստեր Ռինատ Ջումաբաևի, իսկ Բաղդասրայանը սևերով ուժերը կչափի  բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովի հետ:

 

Նույն շարքից