Սպորտ 

Պատանի հայ գրոսմայստերի ամենալուրջ փորձությունը

Հունվարի 9-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կմեկնարկի «Տատա Սթիլ» շախմատի ավանդական փառատոնը: Ստուգատեսի կազմակերպիչները հրապարակել են B մրցաշաշարի մասնակիցների կազմը: Հրավեր է ստացել նաև մեր հայրենակից գրոսմայստեր Սամվել Սևյանը (ԱՄՆ), որի 14-ամյակը կլրանա այս տարվա դեկտեմբերի 26-ին: Պատանի հայ գրոսմայստերի սա ամենալուրջ փորձությունն է նրա մարզական կենսագրությունում:

Սևյանի մրցակիցների թվում են նաև  անվանի գրոսմայստերներ Նավարան, Վեյ Յին, Շանկլանդը, Լ’Ամին, Պոտկինը, Վան Կամպենը, Թիմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր  գլխավոր մրցաշարի կազմը, որում Լևոն Արոնյանի մրցակիցներն են աշխարհի չեմպիոն Կառլսենը, գրոսմայստերներ Կարուանան, Գիրին, Սոն, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ռաջաբովը, Իվանչուկը, Ջոբավան, Շարիչը, Հոու Հիֆանը, Վան Վելին:

 

Նույն շարքից