Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ ստիպված են հետապնդել առաջատարին: Խաղացված հինգ տուրից հետո գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վաստակել է 4, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը` 3 միավոր:
Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան):