Սպորտ 

Լևոն Արոնյանը` Համաշխարհային մտավոր խաղերի մասնակիցների թվում

analitik.am

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կարողությունները կփորձի դեկտեմբերի 11-17-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում  Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով կայանալիք շախմատի մրցաշարում: Պայքարը կընթանա երեք ձևաչափով` արագ, կայծակնային և բասկյան շախմատի: Վերջինումս մրցակիցներն արագ շախմատի ժամակարգով իրար հետ  մրցում են են համաժամանակ երկու խաղատախտակի առջև՝ մեկում սպիտակ, մյուսում՝ սև խաղաքարերով։

Արոնյանի մրցակիցները կլինեն Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան: 

Նույն շարքից