Տնտեսություն 

Աբովյանի առևտրականները բողոքի են դուրս եկել և ներխուժել հարկային տեսչության պետի աշխատասենյակ

analitik.am

Աբովյան քաղաքում այսօր` նոյեմբերի 30-ին  բազմաթիվ առևտրականներ ցանկացել են հանդիպել  Աբովյանի  հարկային տեսչության պետ  Վարդան Սահակյանին, սակայն նա չի ընդունել բողոքի դուրս եկած առևտրականներին:  


Նրանք դժգոհում են, որ հարկային տեսչությունը իրենց տեռորի է ենթարկում և իրենք չեն կարողանում  արհեստական հարկերի տակից դուրս գալ: Իսկ, երբ առևտրականները ցանկացել են ներս մտնել աշխատասենյակ, Վարդան Սահակյանը դիմել է ոստիկանների օգնությանը և առևտրականներին դուրս են հանել աշխատասենյակից:


Առևտրականները փոխանցեցին, որ  դրանով ոչինչ չի ավարտվում, քանի որ իրենք դեռ նոր են սկսել իրենց պայքարը և թույլ չեն տալու, որ հարկային չհիմնավորված քաղաքականությամբ ծակեն իրենց  գրպանները: «Բոլորը ռեկետ են դարձել: Այսօր այս ժողովուրդը ռեկետի զոհ է դարձել կամ պետք է մեր իրավունքներին տեր կանգնենք կամ վերջում մենք էլ համալրենք սովածների շարքերը»,- նշեցին առևտրականները և ավելացրեցին, որ փորձելու են հանդիպել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նույն շարքից