Սպորտ 

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն առաջատարների խմբում է

analitik.am

Երևանցի 25-ամյա գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը կարողություններ է փորձում Ֆիլիպինների Քյուզոն քաղաքում ընթացող այդ երկրի շախմատի տղամարդկանց բաց առաջնությունում:  38 մասնակցից 13-ը գրոսմայստեր է, 8-ը՝ միջազգային վարպետ:
Կայացած 6 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 4,5 միավոր: Միանձնյա առաջատարը վրացի գրոսմայստեր Լևան Պանցուլայան է`` 5 միավոր: Ավետիքից բացի, 4,5-ական միավոր ունեն նաև գրոսմայստերներ, ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն, Միխայիլ Մոժարովի, վրացի Մերաբ Գագունաշվիլին: Նրանք բաժանում են 2-5-րդ տեղերը:
Չեմպիոնը հայտնի կդառնա դեկտեմբերի 12-ին: Կխաղացվի 10 տուր:

Նույն շարքից