Սպորտ 

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը՝ շախմատի Վրոցլավի մրցաշարում

analitik.am

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, որում հանդես է գալիս 10 մարզուհի, կարողություններն է փորձում նաև գրոսմայստեր  Լիլիթ Մկրտչյանը:
Լիլիթը ոչ-ոքի խաղաց  լեհ Իոլանտա Զավադսկայի հետ, հետո պարտվեց լեհ Կլավդիա Կուլոնին:

3-րդ տուրում Մկրտչյանը սպիտակներով մրցելու է բուլղարուհի Իվա Վիդենովայի հետ:

Կկայանա 9 տուր: Ստուգատեսի պարգևատրման  հիմնադրամը 12 հազար լեհական զլոտի է: Մրցանակային են՝ 1-5-րդ տեղերը: Հաղթողը կստանա 4 հազար, 2-րդ տեղը գրավողը՝ 3 հազար, 3-րդը՝ 2 հազար, 4-րդը՝ 1500, 5-րդը՝ 1000 զլոտի:

Լավագույն պարտիայի համար էլ սահմանված է 500 զլոտի պարգևավճար:

 

Նույն շարքից