Սպորտ 

Հայաստանի շախմատիստուհին Վրոցլավում առաջին հաղթանակը տարավ

analitik.am

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում  5 երկրի 10 շախմատիստուհիների մասնակցությամբ շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում առաջին հաղթանակը տարավ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Նա, բուլղարուհի Իվա Վիդենովայի հետ հանդիպումում, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 30-րդ քայլում ստիպեց մրցակցին անձնատւր լինել:

Վաստակած 2,5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իսպանուհի Սաբրինա Վեգա-Գուտիերեսը: Մկրտչյանը 1,5 միավորով 4-7-րդ տեղերը բաժանողների խմբում է:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լիլիթը ուժերը կչափի առաջատարի՝ Սաբրինա Վեգա-Գուտիերեսի հետ:

Նույն շարքից