Սպորտ 

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը հաղթեց առաջատարին և շրջանցեց նրան

analitik.am

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ մրցաշարի  միանձյա առաջատարի՝ Իսպանիայի ներկայացուցիչ Սաբրինա Վեգա-Գուտիերեսի նկատմամբ:

Կատարվեց 26 քայլ: Մկրտչյանը մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա շրջանցեց առաջատարին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 2,5-ական միավորով 1-4-րդ տեղերը բաժանում են Մկրտչյանը, Բելառուսի ներկայացուցիչ Նատալյա Զյազյուլկինան, լեհուհի Կարինա Զեպկովսկա-Հորովսկայան և Վեգա-Գուտիերեսը:
5-րդ տուրում Լիլիթը սևերով կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոչկոյի հետ:

Նույն շարքից