Տնտեսություն 

Հայաստանում պաշտոնական սպառողական նվազագույն զամբյուղ գոյություն չունի

analitik.am

Հայաստանում պաշտոնական սպառողական նվազագույն զամբյուղը հաշվելու կարգ գոյություն չունի։ Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողներին ասել է «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը։


«Պետությունն առայժմ կարգ չի մշակել, որի համաձայն կարելի կլիներ հաշվարկել սպառողական  զամբյուղը, նաև՝ դրա արժեքը։ Եվ մենք չենք կարող որոշել՝ դրա հետ ինչ հարաբերակցություն ունեն նվազագույն կամ միջին աշխատավարձերը կամ թոշակները», –հայտարարել է Արմեն Պողոսյանը։


Նույնիսկ եթե մարդը միջին աշխատավարձ է ստանում (մոտ 120 հազ),  որը դե ֆակտո բարձր է նվազագույնից, խնդիրը դրանով չի լուծվում, քանի որ ընտանիքում որպես կանոն 1-2 հոգի է աշխատում, իսկ եկամուտը ընտանիքի  4-5 անդամների  միջև է պետք բաշխել։


ԱՎԾ-ի տվյալով՝ 2012թ. Հայաստանի տնային տնտեսություններում բնակչության մեկ շնչին 39 056 դրամ է բաժին հասել։  «Բայց գոյություն չունի պաշտոնական սպառողական նվազագույն զամբյուղ, որը մենք միավոր ընդունեինք եւ հայտարարեինք, որ նվազագույն աշխատավարձը կամ ընտանիքի անդամների միջեւ բաշխված միջին աշխատավարձը,  դրան չի բավականացնում», –հայտարարել է Ա. Պողոսյանը։

Նույն շարքից