Սպորտ 

Շախմատի համաշխարհային օլիմպիադա` առանց Հայաստանի հավաքականի

analitik.am

Հայաստանը շախմատային երկիր է համարվում, սակայն մերոնք բաց են թողնում ներկայացուցչական մի շարք մրցաշարեր: Մասնավորապես, Հունգարիայի Դյոր քաղաքում դեկտեմբերի 13-22-ը անցկացվող մինչև 16 տարեկան շախմատիստների Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանը թիմ չունի:

Պայքարի ոլորտ է ներգրավվել 37 երկրի 54 հավաքական:  Յուրաքանչյուր թիմի կազմում 3 պատանի և մեկ աղջիկ խաղացող է:

Ի դեպ, Հայաստանի հավաքականը 1998-ին և 2010-ին դարձել է օլիմպիադայի չեմպիոն:

Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականի 1-ին խաղատախտակի առջև հանդես է գալիս մոսկվացի 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը: Նրա թիմը
մեկնարկային տուրում 4:0 հաշվով առավելության հասավ Ավստրիայի հավաքականի նկատմամբ: Պառավյանը ստիպեց անձնատուր  ՖԻԴԵ-ի վարպետ Ֆլորիան Մոսարոսին:

2-րդ տուրում հայ շախմատիստի թիմը մրցելու է Չինաստանի հավաքականի հետ: 

Նույն շարքից