Սպորտ 

Հայ շախմատիստի թիմն օլիմպիադայում առայժմ երկրորդն է

analitik.am

Հունգարիայի Դյոր քաղաքում շարունակվող մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադայում, որին  մասնակցում են 37 երկրի 54 հավաքականներ, յուրաքանչյուր թիմի կազմում 3 մարզիկ և մեկ մարզուհ է: Այս ստուգատեսի 1998 և 2010 թվականների  հաղթող Հայաստանի հավաքականը չի խաղում:
Երեկ կայացան 2-րդ և 3-րդ  տուրի հանդիպումները: Ռուսաստանի հավաքականը, որի առաջին խաղատախտակի առջև հանդես է գալիս մոսկվացի 15-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը, միևնույն 3:1 հաշվով պարտության մատեց Չինաստանի և Հունգարիայի 2-րդ հավաքականներին: Դավիթը նախ հաղթեց չինացի Յանգնան Ժուին, ապա ոչ-ոքի խաղաց հունգարացի Գերգո Հավասի հետ:
3 տուրից հետո 3-ական հաղթանակ են տարել Հունգարիայի 1-ին, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ռումինիայի հավաքականները և 6-ական միավոր ունեն:

Առաջատարը տանտերերի 1-ին թիմն է, որը անհատական հաշվարկով 10,5 միավոր է վաստակել: Ռուսաստանի հավաքականն անհատական հաշվարկով հավաքած 10 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:  4-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի թիմի  հետ:

Կխաղացվի 10 տուր:
Հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 21-ին:

 

Նույն շարքից