Սպորտ 

Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի առաջատար գրոսմայստերի հետ

analitik.am

Լեհաստանի Վրոցլավ քաղաում կազմակերպված շախմատի կանանց միջազգային մրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սևերով ուժերը չափեց Լեհաստանի առաջատար շախմատիստուհի, 36-ամյա գրոսմայստեր Մոնիկա Սոչկոյի հետ: 58-րդ քայլին մրցակցուհիները միմյանց հաշտության ձեռք մեկնեցին` ոչ-ոքի:

3,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են լեհուհի Կարինա Զեպկովսկա-Հորովսկայան և Բելառուսի ներկայացուցիչ Նաստյա Զյուզյուլկինան:  Մկրտչյանն ու իսպանուհի Սաբրինա Վեգ-Գուտիերեսն էլ հետ են մնում կեսական քայլով և  բաժանում են 3-4-րդ տեղերը:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Լիլիթը սպիտակներով ուժերն է չափելու Իսպանիան ներկայացնող Աննա Մաթնաձեի հետ:

Մրցաշարին մասնակցում է 5 երկրի 10 շախմտիստուհի:

 

Նույն շարքից