Ռոնալդուն ցանկանում է «Ռեալից» հեռանալ աշխատավարձի պատճառով: Այս մասին գրում է AS-ը՝ հավելելով, որ պերտուգալացին դժգոհ է նաև իր նկատմամբ ակումբի ղեկավարության վերաբերմունքից:
Պարբերականի տեղեկություններով, Ռոնալդուն իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք է համարել այն, որ Արքայական ակումբի ղեկավարությունը ցանկություն է ունեցել գնել «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլյան Մբապեին:
Ռոնալդուի ինքնասիրությանը երկրորդ հարվածը եղել է Նեյմարի հնարավոր տրանսֆերը:
Պորտուգալացին նաև ավելի շատ գումար է ուզում: Նա ցանկանում է ստանալ նույնքան աշխատավարձ, որքան Մեսսին և Նեյմարն իրենց ակումբներում:
Սերուցքայինների ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել Ռոնալդուին: