Սպորտ 

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը՝ Իտալիայում

Իտալիայի Միլան քաղաքում անցկացված Կրեսպիի հուշամրցաշարում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 28 մասնակիցների պայքարում գրավեց չորրորդ տեղը:

7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Էդուարդաս Ռոզենտալիսը (Լիտվա):

Այժմ Գաբուզյանը մասնակցում է Իտալիայի մեկ այլ քաղաքում` Պադովայում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարին: Խաղացված երկու տուրից հետո Հովհաննեսը վաստակել է 2 միավոր և յոթ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:

 

Նույն շարքից