Սպորտ 

Հայ շախմատիստուհին կմրցի մյուս առաջատարի հետ

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում է 5 երկրի 10 մարզուհի, նոր հաջողության հասավ:

6-րդ տուրում, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, նա 40-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող, այդ երկրի ազգային հավաքականի անդամ, 31-ամյա գրոսմայստեր Անա Մաթնաձեին:

Լիլիթը մրցաշարում 3-րդ հաղթանը տարավ:
4-ական միավորով  աղյուսակը գլխավորում են Մկրտչյանն ու Լեհաստանի ներկայացուցիչ Կարիան Զեպկովսկա-Հորովսկայան: 3-4-րդ տեղերը բաժանում  են  3,5-ական միավոր հավաքած բուլղարուհի ԻվաՎ իդենովան ու Բելառուսի ներկայացուցիչ Նաստյա Զյազյուլկինան: 
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Մկրտչյանը սևերով մրցելու է  Զեպկովսկա-Հորովսկայայի հետ:
Հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 18-ին: Նա որպես պարգև կստանա  4 հազար զլոտի:

 

Նույն շարքից