Սպորտ 

Արոնյանը շարունակում է վատ խաղալ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով բասկյան շախմատի մրցաշարում ևս առայժմ հաջողությունն ուղեկից չէ Լևոն Արոնյանին:

Մրցակիցները միմյանց հետ համաժամանակ մրցում են երկու տարբեր խաղատախտակների առջև՝ տարբեր գույնի խաղաքարերով` 20 րոպե տևողությամբ պարտիաներում:
Այսօր  կայացած առաջին 3 տուրերից հետո 6 հնարավորից վաստակած 4,5 միավորով աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաշչին:  
Արոնյանը ձեռք  բերած 3 միավորով 7-11-րդ տեղերն է բաժանում Պետեր Լեկոյի, Շաքրիար Մամեդյարովի, Բորիս Գելֆանդի և Վան Յուի հետ: Նա լրացուցիչ ցուցանիշներով առայժմ 9-րդ հորիզոնականում է:
Լևոնն այսօր 1,5:0:5 հաշվով հաղթեց Մաքսիմ Վաշե Լագրավին, հետո  1:1 հաշվով ավարտեց մրցամարտը  Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ 3-րդ տուրում  անսպասելիորեն պարտվեց Պենտալա Հարիկրիշնային ՝ 0,5:1,5 հաշվով:
Վաղը ստուգատեսի եզրափակիչ օրը կկայանան մրցաշարի  4-րդ և 5-րդ տուրերի հանդիպումները:


      ԱՂՅՈւՍԱԿ


1.

Նեպոմնյաշչի

2.

Հարիկրիշնա

4

3.

Գրիշչուկ

4.

Ռաջաբով

5.

Դոմինգես Պերես

6.

Վաշիե-Լագրավ

7.

Լեկո

3

8.

Մամեդյարով

3

9.

Արոնյան

3

10.

Գելֆանդ

3

11.

Վան Յու

3

12.

Վան Հաո

13.

Վոյտաշեկ

14.

Իվանչուկ

15.

Պոնոմարյով

2

16.

Բաքրո

1

Նույն շարքից