Լեհաստանի Վրոցլավ քաղաքում 5 երկրների 10 շախմատիստուհիների մասնակցությամբ ընթացող միջազգային մրցաշարի 7-րդ տուրում գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սևերով ուժերը չափեց լեհուհի Կարիան Զեպկովսկա-Հորովսկայայի հետ:
Աղյուսակը գլխավորող երկու շախմատիստուհիներն արդեն 19-րդ քայլին միմյանց հաշտության ձեռք մեկնեցին՝ ոչ-ոքի: Նրանք 4,5-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշային աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մկրտչյանը:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: