Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանաձև մրցակարգով անցկացվող կանանց մրցաշարի վերջին տուրից առաջ երեք առաջատարների թվում է: Նա 8 հնարավորից վաստակել է 5 միավորով և լեհ գրոսմայստերներ Կլավդիա Կուլոնի և Կարիան Շչեպկովսկա-Հորովսկայայի հետ գլխավորում է աղյուսակը: