Lեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, որում հանդես էին գալիս 5 երկրների 10 մարզուհիներ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը ճանաչվեց 3-րդը:
Վերջին՝ 9-րդ տուրում Լիլիթը սևերով անսպասելիորեն զիջեց Մարթա Բարթելին հեռացավ առաջին հորիզոնականից:
9 հնարավորից վաստակած 6 միավորով գլխավոր մրցանակին և 4 հազար զլոտի պարգևավճարին արժանացավ Կլաուդիա Կուլոնը: Նրանրց կես միավորով ետ մնացած Կարիան Շչեպկովսկա-Հորովսկայան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն ու ստացավ 3 հազար զլոտի:
Լիլիթ Մկրտչյանը, Մոնիկա Սոչկոն, Նաստյա Զյուզյուլկինան 5-ական միավորով բաժանեցին 3-5-րդ տեղերը:
Լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղը զբաղեցնողի համար սահմանված 2 հազար զլոտի պարգևավճարը բաժին հասավ Մկրտչյանին:
Լիլիթն այսօր Վրոցլավում կմեկնարկի տղամարդկանց կայծակնային խաղի Եվրոպայի առաջնությունում:
Նրանից բացի այս մրցաշարում հանդես կգան ՖԻԴԵ-ի վարպետ, երևանցի Տիգրան Պետրոսյանը և մոսկվացի գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը: