Իտալիայի Պադովա քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարում, որի 70 մասնակիցներից 14-ը գրոսմայստերներ են, 19-ամյա երևանցի Հովհաննես Գաբուզյանը 6-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ իտալացի միջազգային վարպետ Ջուլյո Բորգոյի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Վովկը:
Նրան 4,5-ական միավորով հետապնդող 8 շախմատիստները բաժանում են 2-9-րդ տեղերը: Վերջինների թվում է նաև Գաբուզյանը:
Հայ շախմատիստը 7-րդ տուրում սևերով ուժերը կչափի իտալացի ՖԻԴԵ-ի վարպետ Ալեսանդրո Բոնաֆեդի հետ:
Հովհաննես Գաբուզյանն առաջատարին հետապնդողների խմբում է